Գլխավոր Միջոցառումներ ԱԻ նախարարը ՃԿՊԱ-ում. Կադրային քաղաքականության շրջադարձ է լինելու (լուսանկարներ)

ԱԻ նախարարը ՃԿՊԱ-ում. Կադրային քաղաքականության շրջադարձ է լինելու (լուսանկարներ)

2800
Տարածել

Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էր այցելել արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Ակադեմիայի ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջեց ակադեմիայով, ծանոթացավ առկա հնարավորություններին, նյութատեխնիկական բազային ակադեմիայում իրականացվող կրթական, վերապատրաստման, գիտական եւ գիտամեթոդական ծրագրերին: «Լավ ակադեմիա ունենք, որի ռեսուրսը ամբողջությամբ չի օգտագործվում», — եզրակացրեց Հրաչյա Ռոստոմյանը:

Շրջայցից հետո ակադեմիայի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ասաց, որ արտակարգ իրավիւճակների նախարարության համակարգում կադրային քաղաքականության շրջադարձ է լինելու, համակարգի ստորաբաժանումներում հաստիքներ համալրելիս նախապատվությունը տալու են ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին: Ամենաուշը վաղը բոլոր ստորաբաժանումները կստանան նախարարի հանձնարարականը: «Սա կդառնա խթան թե ակադեմիայի դասախոսական կազմի, թե սովորողների համար», — կարծում է ԱԻ նախարարը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ակադեմիայի տեխնիկական համալրման, զբոսաշրջային  անվտանգության, ակադեմիայի մասնագետների մշակած գրականության բազմացման եւ տարածման հարցերը:

Հրաչյա Ռոստոմյանն առաջարկեց բարձրացված բոլոր խնդիրները գրավոր ներկայացնել՝ հաջորդ շաբաթ նախարարությունում քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ