Գլխավոր Միջոցառումներ ՔՊ վիճակի համալիր գնահատում կրթության եւ գիտության նախարարության համակարգում

ՔՊ վիճակի համալիր գնահատում կրթության եւ գիտության նախարարության համակարգում

594
Տարածել

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաuտանի Հանրապետության պետական
կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական
պաշտպանության վիճակի համալիր գնահատման կարգին հավանություն տալու մասին» թիվ 12
արձանագրային որոշման եւ ՀՀ վարչապետի 2017 թվականի հոկտեմբերի 27-ի «ՀՀ պետական
կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական
պաշտպանության վիճակի համալիր գնահատման 2018 թվականի պլանը հաստատելու մասին» թիվ 1225-
Ա որոշման պահանջների համաձայն 2018 թվականի ապրիլի 16-20- ը ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության
քաղաքացիական պաշտպանության վարչության մասնագետները իրականացրել են ՀՀ կրթության եւ
գիտության նախարարության եւ ենթակա կազմակերպությունների՝ «Գիտության պետական կոմիտեի»,
«Երեւանի պետական բժշկական համալսարանի», «Երեւանի պետական համալսարանի», «Հայաստանի
ազգային պոլիտեխնիկական համալսարանի», «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի» եւ «Կրթության ազգային ինստիտուտի» քաղաքացիական պաշտպանության
վիճակի համալիր գնահատում, կրթության եւ գիտության նախարարության ՔՊ ղեկավար կազմի
պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով ապրիլի 20-ին անցկացվել է «ՔՊ ղեկավար
կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների
իրականացման ընթացքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ըստ ուսումնավարժության սցենարի, տրվել են կոնկրետ հանձնարարականներ առաջադրվող հիմնահարցերի
ուսումնասիրման եւ լուծումներ գտնելու ուղղությամբ: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման եւ արդյունքների հակիրճ ամփոփման
փուլում նշվել է միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը եւ կարեւորվել ուսումնական
հաստատությունների, դպրոցականների եւ ուսանողների դերը համապետական պաշտպանական
միջոցառումներում: Ընդգծվել է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել քաղաքացիական
պաշտպանության բնագավառում սովորողների գիտելիքների եւ գործնական հմտությունների զարգացմանը: