Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀՀ կառավարության 2018 թվականի գերակայությունները ԱԻ ոլորտում

ՀՀ կառավարության 2018 թվականի գերակայությունները ԱԻ ոլորտում

635
Տարածել

ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստում հաստատվել են Հայաստանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը, գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների հիմնավորումները եւ գերակա խնդիրների հիմնավորումները: Ըստ որոշման, այս տարի կառավարությունը կունենա 163 գերակա խնդիր եւ 116 միջոցառում:

Գերակա խնդիրներից երեքը արտակարգ իրավիճակների ոլորտից է.

 

  1. Սահմանամերձ բնակավայրերում քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ստեղծում: Այս խնդրի լուծման համար Տավուշի մարզում կստեղծվի քաղաքացիական պաշտպանության չորս հենակետ:

 

  1. Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած մարդկային անվերահսկելի հոսքերի կառավարման կարողությունների զարգացում: Այս խնդրի լուծման համար կհաստատվի «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլան», կանցկացվի նույն թեմայով վարժանք:

 

  1. Սեյսմիկ վտանգի հուսալի մոնիթորինգն ապահովող ազգային դիտացանցի արդիականացում: Այս խնդրի լուծման համար գրունտի ուժեղ շարժումների դիտարկումների ցանցի անալոգային սարքերը կփոխարինվեն թվայիններով:

Բացի սրանից արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարություն կներկայացնի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին»,  «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ  պաշտպանության մասին» օրենքներում փոփոխություններ և արտակարգ իրավիճակների բնագավառի օրենսդրական բարեփոխումներ նախատեսող  նախագծերի փաթեթ: Հիդրոօդերևութաբանական դիտարկումների  պետական ցանցի արդիականացման նպատակով կուսումնասիրվեն կարիքները, կմշակվի ճանապարհային քարտեզ եւ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների և սպասարկման որակի բարելավման նպատակով ու միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կվերապատրաստվեն կառույցի աշխատակիցները:

Բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների հետ համագործակության միջոցով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կմասնակցի «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի» մշակմանը, նույն թեմայով վարժանքների անցկացմանը, «Քիմիական նյութերի մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի» մշակմանը:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ