Գլխավոր Ուսուցողական նյութեր ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

538
Տարածել

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է գերիշխող ապրանքային շուկաներում խստացնել հսկողությունը:

Սովորաբար ամանորյա տոներին մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը: Իսկ դա, ըստ վարչապետի, ապրանքների գների անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր է պարունակում:

Ելնելով դրանից՝ վարչապետն առաջարկել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին խստացնել հսկողությունը, իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ տեղեկանալու և անհրաժեշտության դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար: