Գլխավոր Նորություններ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

555
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է  մրցույթ` Նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու մասին

  1. Ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ` Վարչություն) հաշվապահական հաշվառման բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-8)

Ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվապահական հաշվառման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-9)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է  Նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման գործընթացին  և  ըստ բյուջետային ծրագրերի հաշվապահական հաշվեկշռի կազմման աշխատանքներին, ֆինանսական հաշվետվությունների կազմման գործընթացին` բյուջետային ծախսերի գործառնական հոդվածներով: Մասնակցում է Նախարարության ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվությունների հիման վրա ֆինանսական գործունեության ամսական, եռամսյակային, տարեկան հաշվետվությունների  կազմման գործընթացին, տնտեսական գործառույթների համընդհանուր և անընդհատ փաստաթղթային հաշվառման միջոցով մասնակցում է ակտիվների, պարտավորությունների վիճակի ու շարժի վերաբերյալ դրամական արտահայտությամբ տեղեկատվության հավաքագրման, գրանցման և ընդհանրացման աշխատանքներին, սոցիալական փաթեթի շրջանակներում հատկացված գումարների փոխանցումների աշխատանքներին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  18.01.2018 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. ԵրևանԴավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

 

  1. Ֆինանսատնտեսագիտական վարչության (այսուհետ` Վարչություն) հաշվարկային բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ (ծածկագիր` 21-3.2-10)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է  Նախարարության աշխատակազմի քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց, քաղաքացիական ծառայողների, փրկարար ծառայության ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմի հաստիքադրույքային մատյանների վարման աշխատանքներին, Նախարարության աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների, գործուղման ծախսերի, այլ տրանսֆերտային վճարների հաշվարկման աշխատանքներին, Նախարարության աշխատակիցներին աշխատավարձի չափի վերաբերյալ տեղեկանքների տրամադրման աշխատանքներին: Մասնակցում է  համակարգի ամսական և տարեկան վիճակագրական հաշվետվությունների կազմման աշխատանքներին և եկամտային հարկի վերաբերյալ ամսական հաշվետվությունների կազմման աշխատանքներին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը  կկայանա  31.01.2018 թ., ժամը 10:00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. ԵրևանԴավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8):

 

Նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար  պահանջվում է`

  • տնտեսագիտություն (էկոնոմիկա) և կառավարում (մենեջմենթ) մասնագիտությունների գծով բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ  քաղաքացիական  պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  • նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության  տիրապետում.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

 

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ներ)ի, վկայական(ներ)ի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
  • մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափի,
  • անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 15.12.2017 թ.:

ՀՀ քաղաքացիները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության աշխատակազմին:

(ք. Երևան,  Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 012 31-78-65, 012 31-78-30)