Գլխավոր Նորություններ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

575
Տարածել

Մեր թերթի նախորդ համարում տեղեկացրել ենք, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում սկսվել է Հայաստանի հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների (18 փրկարար)  ռուսերեն լեզվի իմացության կատարելագործման  և վերապատրաստման եռամյսա դասընթաց, որը հնարավորություն կտա հայ փրկարարներին ռուս մասնագետների օգնությամբ կատարելագործել իրենց հմտությունները և վերապատրաստվել առանց լեզվական խոչընդոտների:

ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Խաչիկյանից տեղեկացանք, որ լեզվական հմտությունները կատարելագործելուց հետո՝ 2018-ի գարնանը, այս դասընթացի մասնակիցները կմեկնեն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ «Ռազմական գործողությունների շրջանում փրկարարական աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստվելու: