Գլխավոր Նորություններ Թռչկանի ջրվեժում

Թռչկանի ջրվեժում

806
Տարածել

Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի տղաները՝ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերոբ Գաբրիելյանի նախաձեռնությամբ, ջոկատի միջոցներով ու ջանքերով Թռչկան հանգստի գոտում զրուցարան, խաղահրապարակ են կառուցել ու հուշաքար տեղադրել՝ «911. Սպիտակի փրկարարների կողմից՝ փրկարարի օրվա առիթով» փորագրությամբ: «Հուշաքարը հիշեցնելու է «911» ծառայության հեռախոսահամարը: Թռչկանում տեղադրել ենք նաև կարուսել, տաղավար՝ խորոված պատրաստելու մանղալով, որ մարդիկ լիարժեք վայելեն իրենց հանգիստը և համոզվեն, որ փրկարարները հոգում են բնակիչների բարեկեցության մասին»,- պարզաբանում է հրամանատար-փոխգնդապետը:

Հիշեցնենք, սա առաջին հուշաքարը չէ, որ տեղադրել են փրկարարները: Նրանց ջանքերով 2012-ին Սպիտակում կանգնեցվեց ճապոնական Ֆուկուշիմայի ցունամիի զոհերի հիշատակը խորհրդանշող հուշաքար: Ամեն տարի հիշատակի այդ օրը Ճապոնիայի դեսպանատնից, նաև անձամբ դեսպանը, այցելում են հուշաքարին՝ իրենց խոնարհումը բերելով անմեղ զոհերին և երախատագիտություն հայտնում Սպիտակի փրկարարներին: Հուշաքար է տեղադրվել նաև քաղաքի հրշեջ մասում՝ ի հիշատակ 1988-ի երկրաշարժից զոհված հրշեջների:

 

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ