Գլխավոր Նորություններ Կենսաբանական անվտանգություն

Կենսաբանական անվտանգություն

918
Տարածել

Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» հովանավորությամբ 9 երկրում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա) իրակացվում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր ստեղծելու ծրագիր: Նշված երկրներում ստեղծվում են քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր, որոնք աշխատելու են սահմանային անցակետերում: Ամեն երկրից վերապատրաստվում է մասնագետների մի խումբ, որն իր երկրում զբաղվելու է տեղացիների վերապատրաստմամբ:

Երկրները նաև գույք են ստանում: Հայաստանից վերապատրաստվել է 9 մասնագետ, որից 6-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մենք 230 հազար եվրոյի գույք ենք ստանալու. անհատական պաշտպանության միջոցներ, քիմիական, կենսաբանական, ճառագայթային ազդակների հայտնաբերման սարքեր և այլն:

Հայաստանում քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբերը պետք է աշխատեն Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի սահմանային անցակետերում: Հունիսի 26-30-ը վերապատրաստման դասընթաց էր կազմակերպվել Լոռու մարզում: Ինչպես ասվեց, խմբերում ընդգրկված մասնագետների համար վերապատրաստման դասընթացը վարում էին Եվրոպական Միության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» ծրագրով անցած մասնագետները: Դասընթացը երկու փուլով է՝ տեսական և գործնական: Քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբերի անդամները նախ ծանոթանում են գույքին և դրա օգտագործման ձևերին, ապա աշխատում այդ գույքով: Օգոստոսին դասընթաց կկազմակերպվի Շիրակի, իսկ հոկտեմբերին՝ Սյունիքի մարզերի քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբերի համար:

ԵՄ ծրագրով նախատեսված են ազգային շտաբային և դաշտային վարժանքներ:  Հայաստանն արդեն անցկացրել է նման վարժանքներ: Նաև համատեղ (Հայաստան- Վրաստան, Ուկրաինա-Մոլդովա և այլն) դաշտային վարժանքներ են նախատեսված՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային ռիսկերը պետական սահման չեն ճանաչում, և նման աղետի ժամանակ հարևան երկրները պիտի օգնեն իրար: Հոկտեմբերին կանցկացվի քիմիական, կենսաբանական, ճառագայթային ռիսկերին արձագանքման հայ-վրացական համատեղ վարժանք, որին կմասնակցեն նաև քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման նոր ձևավորված խմբերը: