Գլխավոր ՀՀ ՆԳՆ ԱԻՆ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎ

ԱԻՆ ՆՈՐ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. ԷՆՐԻԿՈ ԱՊՐԻԱՄՈՎ

1236
Տարածել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մայիսի 4-ի որոշմամբ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ:

ՀՀ նախագահի մայիսի 3-ի հրամանագրով Ապրիամովն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից:

Էնրիկո Ապրիամովը 63 տարեկան է: Ավարտել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի ակադեմիական դասընթացները: Զինվորական կոչումը՝ գեներալ-լեյտենանտ: Հայկական զինված ուժերում է 1992 թվականից և գնդի հրամանատարից հասել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և շքանշաններով. «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Արիության» «Մարտական ծառայության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Անբասիր ծառայության համար», «Մարտական համագործակցության համար» մեդալներ և այլն: