Գլխավոր ՀՀ ՆԳՆ ՀԱՐԳԱՆՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ

ՀԱՐԳԱՆՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ

904
Տարածել

Ապրիլի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ու Եղեռնը վերապրած Նոր սերունդը ծաղիկներ, ծաղիկներ խոնարհեց Ծիծեռնակաբերդի բարձունքին վեր խոյացող տաճար-դամբարանում վառվող անմար կրակին՝ աշխարհին հիշեցնելով Armenia երկրի ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ՝ պահանջ, որ մարդկային մեծ ընտանիքը հրաժարվի «տեռորի» օրենքներից: Ու այսպես անընդմեջ 102 տարի, քանի՜ ծնունդ, քանի՜ զավակ… Մենք արդեն կոտրել ենք մեր հոգում թանձրացած վիշտը: Թախծոտ հայրենասիրություն չի լինում: Հայրենասիրությունը լուսավոր է, վեհ ու երկնասլաց՝ դեպի երկինք խոյացող Ծիծեռնակաբերդի հուշասյուների պես: Ահա այդպես մենք կյանք տվեցինք ու ապրեցրինք Հայաստանը: Ապրիլ 24-ի մեր երթն այլևս հայկական դյուցազնավեպի շարունակություն է՝ Մեծ Մաեստրոյի երկինք թրատող երաժշտություն՝ Պոեմ Հաղթանակի: