ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում:
Մուշեղ Ղազարյանը 55 տարեկան է, արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում աշխատում է 2004 թվականից: Եղել է քաղաքացիական պաշտպանության գնդի հրամանատար, Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, իսկ 2016-ի հուլիսի 18-ից՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն: