2021 թվականի փետրվարի 18-24-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ.
Փետրվարի 18-ին
Հայաստանում՝ Երեւան քաղաքից 18 կմ հարավ՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 21-ին
Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքում՝ 3 բալ ուժգնությամբ։
Փետրվարի 23-ին
Հայաստանում՝ Շորժա գյուղից 4 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ
· Փետրվարի 18-ին Իրանում՝ Մակու քաղաքից 36 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
· Փետրվարի 19-ին Վրաստանում՝ Թբիլիսի քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 19 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս
Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ. Փետրվարի 18-ին 6,2 եւ 6,1 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում` համապատասխանաբար Վանուատուի եւ Ֆիջիի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:
ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»