ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ամփոփվել է միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության արդյունքը: ՀՀ կառավարության որոշման համաձայն, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրին հատկացվել էր 90 անվճար տեղ երեք մասնագիտության համար՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն»: ՃԿՊԱ-ն ստացել էր 128 դիմում, ինչը խոսում է ՃԿՊԱ մատուցած կրթական ծրագրերի բարձր որակի, պահանջվածության եւ գրավչության մասին:
Առավել մանրամասն՝ այստեղ