Գլխավոր Վերլուծություն ՍՊՏԾ-ն ամփոփում է փետրվարին կատարած աշխատանքը

ՍՊՏԾ-ն ամփոփում է փետրվարին կատարած աշխատանքը

175
Տարածել

Ներքին գործերի նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն ամփոփում է փետրվարին կատարած աշխատանքը։

Ըստ պլան-ժամանակացույցի՝ Երեւան քաղաքի, Արմավիրի, Վայոց ձորի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերի քաղաքների, գյուղական համայնքների բազմաթիվ դպրոցներում իրականացվել են երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնի ուսուցում, «Ուսումնական տարհանում» թեմայով վարժանքներ, խաղ-վիկտորինաներ, կազմակերպվել են ճանաչողական այցեր Գառնիի երկրաֆիզիկական դիտարան։

ՍՊՏԾ բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության պետ Սերոբ Դարբինյանը նշեց՝ երկրաշարժի վերաբերյալ իրազեկվածության առումով դպրոցները դեռ բավական անելիք ունեն:

Հաճախ հանդիպող խնդիրներն են՝

  • Տարհանման համար նախատեսված ազատ, անվտանգ տարածության լիովին կամ մասնակի անհամապատասխանությունը՝ պայմանավորված հարակից բարձրահարկ շինություններով, կցակառույցներով,
  • տարհանման համար նախատեսված ազդարարման համակարգի մասնակի բացակայությունը, օրինակ, ոչ լիարժեք ձայնային ազդանշանի հասանելիությունը,
  • տարհանման ելքերի ոչ լիարժեք օգտագործումը՝ պայմանավորված դրանց փակ կամ անանցանելի լինելով,
  • առաջին հարկում առկա պատուհանների անշարժ երկաթյա ճաղաշարերի առկայությունը։

Նորակառույց սեյսմակայուն դպրոցների դեպքում, Սերոբ Դարբինյանի խոսքով, ծրագիրն այլ է․ հիմնականում շեշտը դրվում է երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնի ուսուցման եւ պատսպարման վարժանքների վրա։

«Գրեթե բոլոր դպրոցների ղեկավարներն  անվտանգության հարցին լուրջ են մոտենում եւ բաց են համագործակցության համար։ Ուսուցումը կրելու է շարունակական բնույթ»,- ամփոփեց վարչության պետը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ