Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

405
Տարածել

Փետրվարի 20-26-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 17 երկրաշարժ՝

  • Փետրվարի 21-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 60 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 22-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, 22 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 40 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 24-ին Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 49 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 25-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 54 կմ արեւմուտք 4 բալ ուժգնությամբ, 49 եւ 47 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։
  • Փետրվարի 26-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 45 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, 53 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 38 կմ հյուսիս-արեւմուտք 4-5 բալ ուժգնությամբ, Խոյ քաղաքից 55 կմ արեւմուտք 2-3բալ ուժգնությամբ, Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 9 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ  եւ Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ

Տարածաշրջանից դուրս. 7,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել փետրվարի 22-ին Պերու-Էկվադոր սահմանային գոտում, Էկվադորի Պալորա քաղաքից 112 կմ հարավ-արեւելք: Երկրաշարժի հետեւանքով տուժել է 3 մարդ:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»