Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Տեխնիկական որոնում»

Վերապատրաստում INSARAG-ի չափանիշներով. «Տեխնիկական որոնում»

1207
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, փետրվարի 25-27-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Տեխնիկական որոնում» թեմայով: Դասընթացին մասնակցել է 12 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի փրկարարական վարչություններից:

Առավել մանրամասն՝ այստեղ