Գլխավոր Միջոցառումներ Քննարկում ՃԿՊԱ-ում. Ներառականությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից

Քննարկում ՃԿՊԱ-ում. Ներառականությունը սկսվում է մեզնից յուրաքանչյուրից

896
Տարածել

Փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց Երեւանի թիվ 2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) ներկայացուցիչներին։ Քննարկման թեման էր համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրումը նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում։

Ներկայացվեցին ՏՄԱԿ-ի հիմնական ուղղությունները՝ վերապատրաստումներ եւ մեթոդական աջակցություն, գնահատում եւ աջակցություն։ Գնահատման փուլում ընդգրկված են հոգեբան, հատուկ մանկավարժ, սոցիալական մանկավարժ եւ այլ մասնագետներ, գնահատումից հետո իրականացվում են աջակցության տարբեր ծրագրեր՝ հարմարեցված եւ մատչելի միջավայրի ստեղծում, խելամիտ հարմարեցումների տրամադրում եւ այլն։

Առավել մանրամասն՝ այստեղ: