Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

567
Տարածել

2024 թվականի հունվարի 25-31-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի հանրապետության տարածքում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

  • Հունվարի 25-ին Վրաստանում՝ Նինոծմինդա  քաղաքից 18 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Հունվարի 27-ին Ադրբեջանում՝ Շամխոր քաղաքից 10 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 2 երկրաշարժ: Հունվարի 27-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Գվատեմալայի Էսկուինտլա քաղաքից 31 կմ դեպի հարավ-արեւելք: Հաջորդ օրը Բրազիլիայի Ակրի նահանգի Տարաուակա քաղաքից 72 կմ դեպի հարավ-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,6 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»