Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 18 խորհրդատվություն, 56 ուղեգրում, 7 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

18 խորհրդատվություն, 56 ուղեգրում, 7 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

1579
Տարածել

2022 թվականի ապրիլի 8-14-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 18 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 76 մարդ` 32 ծառայող, 33 ընտանիքի անդամ, 11 կենսաթոշակառու։ 56-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 7 երթ:
Այս շաբաթ անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողղափրկարարական՝ ՔՈՓ, թիմի՝ փրկարարական օգնություն ցուցաբերելու համար երկրից մեկնելու սահմանահատման գործընթացի գործնական պարապմունք: Բժիշկ-փրկարարներն կազմակերպել են հայկական ՔՈՓ թիմի անձնակազմի բժշկական զննման անցկացումը: