Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

49
Տարածել

2023 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ը ժամանակահատվածում Հայաստանի ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ

  • Սեպտեմբերի 28-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 45 կմ հարավ-արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հոկտեմբերի 1-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 43 կմ հյուսիս-արևմուտք՝ 5 բալ ուժգնությամբ և Վրաստանում՝ Գյուրջանի քաղաքից 61 կմ հարավ-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Սեպտեմբերի 28-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Սանմա պրովինցիայի Լուգանվիլ քաղաքից 56 կմ դեպի արևելք: Հոկտեմբերի 3-ին Ճապոնիայի Իձու կղզիների տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժին հետևել է 5 և ավելի մագնիտուդով 11 երկրաշարժ: Հաջորդ օրը 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիլիպինների Կաբուրան բնակավայրից 72 կմ դեպի հարավ-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»