Գլխավոր Վերլուծություն Հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության ծրագրերը 2018 թվականի առաջին 9 ամսում

Հակահրդեհային եւ տեխնիկական անվտանգության ծրագրերը 2018 թվականի առաջին 9 ամսում

602
Տարածել

2018 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում հաշվառվել է 2289 հրդեհ` 786 858 577 դրամի նյութական վնասով, զոհվել է 8 եւ վնասվածքներ ստացել` 25 մարդ: Դատաքննչական մարմիններ է ուղարկվել 126 հրդեհի  նյութ, քրեական գործ է հարուցվել 62 դեպքում:

Հակահրդեհային քարոզչական բնույթի ավելի քան 150 ելույթ է եղել զանգվածային լրատվության բոլոր միջոցներով: Լրատվամիջոցներին են տրամադրվել հակահրդեհային իրավիճակի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական, ուսուցողական, իրազեկող նյութեր եւ հակահրդեհային քարոզչական բնույթի հոդվածներ: 300 տարբեր նշանակության օբյեկտրում իրականացվել են հակահրդեհային թեմաներով զրույցզեկուցումներ:

Հրդեհների եւ տեխնածին վթարների կանխարգելման, հետեւանքների վերացման, դրանց հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաեւ բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով նամակներ են ուղարկվել 300-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի՝ իրազեկելով հրդեհային եւ տեխնիկական անվտանգության ոլորտի նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաեւ դրանց չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներին: Իրականացվել է 7 արտադրական դժբախտ դեպքի տեխնիկական քննություն:

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործող 48 անձանց տեսչությունը տուգանել է, տուգանքի ընդհանուր չափը՝ 47 500 000 դրամ: 72 արտադրական վտանգավոր օբյեկտի տրվել են կարգադրագրեր՝ շահագործումն արգելելու վերաբերյալ:

Հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 55 քաղաքացի եւ 132 պաշտոնատար անձ, գանձված գումարի չափը՝ 5 365 000 դրամ:

Տեսչությունը մասնակցել է շինարարությամբ ավարտված 47 օբյեկտի շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին:Համապատասխան առաջարկություններ են արվել նախագծային փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաեւ արդեն իսկ կառուցված շենքերին՝ գործող նորմերի հակահրդեհային պահանջներին համապատասխան այլընտրանքային լուծումներ տալու վերաբերյալ:

ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի ստուգաթերթերով, ռիսկի վրա հիմնված ստուգումներ են իրականացվել 263 օբյեկտում, hիմնական հրդեհատեխնիկական հետազոտության է ենթարկվել 417 օբյեկտ (այդ թվում՝ Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ 11 ստուգում եւ 46 հրդեհատեխնիկական  հետազոտություն):

Կատարվել է հրշեջ նախապահպանական աշխատանքների վերաբերյալ տարածքային մարմինների կողմից ներկայացված տեղեկանքների եւ հաշվետվությունների ընդհանրացում: Հսկողություն է սահմանվել օբյեկտներում տարածքային մարմինների իրականացրած հրշեջ նախապահպանական աշխատանքների որակի վրա: Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները տարածքային մարմիններին ցույց են տվել մեթոդական օգնություն:

 

Պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչություն