Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 62 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

62 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2426
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունվարի 25-ից փետրվարի 1-ը ժամանակահատվածում ստացել է 62 զանգ, որից 15-ը՝ հոգեբական ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 35-ը՝ ռազմական դրության, 6-ը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացու, 4-ը՝ հոգեբանական աջակցության, մեկական՝ ինքնավնասման սպառնալիքի եւ սեռական խնդիրների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։