Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

156
Տարածել

2023 թվականի մայիսի 11-17-ը ժամանակահատվածում «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

  • Մայիսի 11-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք՝ 5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Երեւանում՝ 2-3 բալ, Կոտայքի մարզում՝ 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 11-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 12-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 10 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 36 կմ հյուսիս՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 13-ին  Իրանում՝ Խոյ քաղաքից 42 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 16-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 1 երկրաշարժ Մայիսի 17-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Գվատեմալայի Սան Խուան Սակատեպեկես քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»