Գլխավոր ՀՀ ՆԳՆ Հայաստանում կանցկացվի ԱԹՍ-ների մրցույթ

Հայաստանում կանցկացվի ԱԹՍ-ների մրցույթ

2253
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Կարեն Վարդանյան» կրթական հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի եւ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» համատեղ նախաձեռնությամբ, Հայաստանում կանցկացվի անօդաչու թռչող սարքերի մրցույթ։ Սա նման առաջին մրցույթն է, սրա կարեւորության մասին շատ էր խոսում «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», այնուհետ՝ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Մրցույթն անցկացվելու է երեք մակարդակում՝ դպրոցահասակներ, սիրողական խմբեր ու սկսնակ ընկերություններ, մասնագիտացած ընկերություններ։

Կազմակերպիչները առաջարկում են նախագծել ԱԹՍ-ներ, տարբեր խնդիրներ լուծելու համար. տուժածի հայտնաբերում, առաջին բուժօգնության կամ գոյատեւման փաթեթի առաքում, կրակի կամ ծխի օջախի հայտնաբերում, հեղուկ նյութերի սփռում եւ այլն:

Մայիսի 6-26-ը մրցույթին մասնակցության հայտերի ընդունման հատվածն է: Արդյունքները կամփոփվեն աշնանը եւ կկազմակերպվի ԱԹՍ-ները փորձարկում:

Հ.Գ. Մրցույթը կազմակերպվում է «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում: