Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ականազերծվել է եւս 200 քմ տարածք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Ականազերծվել է եւս 200 քմ տարածք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

66
Տարածել

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 889 ահազանգ՝ այդ թվում:

Փրկարարները բացել են խափանված փականով 4 դուռ, մեկ կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 5 քաղաքացի փրկարարների օգնությամբ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 6 ելք:

Անցած շաբաթ գրանցվել է 22 հրդեհ՝ առավելապես՝ չոր խոտատարածքներում:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները շաբաթվա ընթացքում հետախուզական եւ ոչնչացման աշխատանքներ իրականացնելու նպատակով կատարել են 5 ելք, ոչնչացվել է 56 միավոր տարբեր տեսակի ռազմամթերք, ականազերծվել է 200 քմ տարածք:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության բոլոր ստորաբաժանումները բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԱՀ ամբողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա ուժեղացված ծառայություն:

Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112:

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն