Գլխավոր ՀՀ ՆԳՆ 62 խորհրդատվություն, 40 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

62 խորհրդատվություն, 40 ուղեգրում, 3 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

2232
Տարածել

Մայիսի 7-14-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 62 քաղաքացու:

Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 42 մարդ` 19 ծառայող, 20 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ 40-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։

Նշված ժամանակահատվածում, բժշկական ապահովման վարչության շտապ օգնության մեքենան սպասարկել է երեք կանչ:

Վարչության մասնագետները առաջին բուժօգնության դասընթացներ են անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» վերապատրաստվող փրկարարների համար: