Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 602 կանչի են արձագանքել

Փրկարարները 602 կանչի են արձագանքել

65
Տարածել

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 602 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Դեռ շատ են հրդեհները: Անցած շաբաթ գրանցվել է 186 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 34 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 188 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Շենգավիթ, Աջափնյակ, Արարատ, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններում, Կոտայքում, Արարատում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 34 ահազանգ է ստացվել: 17 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 18 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 18 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պա­տսպարման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը», Քիմիական լաբորատորիայում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի հրդեաշիջում եւ առաջին օգնության ցուցաբերում, «Հրդեհաշիջման կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհա­շիջումը նախադպրոցական հաստատություններում», «Հրդեհաշիջումը բժշկական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխա­տանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: