«911» հաղորդաշար

58
Տարածել

Պայմանավորված սահմանին տիրող լարվածությամբ՝ Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով փրկարար ծառայության Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունները բերվել են բարձր պատրաստականության ռեժիմի։ Իրավիճակին տեղում ծանոթանալու համար մեկնարկել են նախարար Արմեն Փամբուխչյանի այցերն իրադարձությունների էպիկենտրոն:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանները շուրջօրյա մասնագիտական աջակցություն են ցուցաբերում քաղաքացիներին։