Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 14 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

14 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2246
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հունիսի 7-14-ը ժամանակահատվածում ստացել է 14 զանգ։

Զանգերը եղել են. յոթը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, երկուական միջանձնային բնույթի խնդիրների եւ երեխաների, մեկական ինքնասպանության փորձի, հրդեհի, կեղծ ահազանգի վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։