Գլխավոր Նորություններ ԼՈՒԾԱՐՈՒՄ

ԼՈՒԾԱՐՈՒՄ

683
Տարածել

ՀՀ ԱԻՆ առաջարկով կառավարությունը որոշել է լուծարել «Տեղեկատվական ապահովման և ազդարարման կենտրոն»՝ ՏԱԱԿ, փակ բաժնետիրական ընկերությունը:

Ըստ նախարարության, ՏԱԱԿ գործառույթներն են. արտակարգ իրավիճակների, պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը, վերլուծությունը, համապատասխան մարմիններին և բնակչությանն ազդարարումն ու իրազեկումը, քաղաքացիներից, կազմակերպություններից, պետական և ոչ պետական ծառայություններից պատահարների կամ դրանց ծագման սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների հավաքումը, ամփոփումը և այլն: Նույն գործառույթներն ունեն ԱԻ նախարարության այլ ստորաբաժանումներ, ուստի նպատակահարմար է ընկերությունը լուծարել:

Առաջիկա 15 օրում կստեղծվի լուծարման հանձնաժողով, որն էլ կզբաղվի ընկերության փաստաթղթերի, գույքի, դրամական միջոցների հետ կապված հաշվարկներով: