Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 55 խորհրդատվություն, 16 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

55 խորհրդատվություն, 16 ուղեգրում, 4 ելք․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

88
Տարածել

Հուլիսի 27-ից  օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 55 քաղաքացու։

Բուժկանխարգելման բաժին է դիմել 20 մարդ՝ 10 ծառայող, 7 ընտանիքի անդամ, 3 կենսաթոշակառու։ Ստացիոնար բուժման է ուղեգրվել  16-ը։

Վարչության շտապօգնության մեքենան կատարել է 4  երթ։

Օգոստոսի 4-ին Պաշտպանության նախարարության «Բաղրամյան» ուսումնական կենտրոնի զորավարժարան տեղափոխված զինամթերքը վնասազերծելու աշխատանքների ժամանակ բուժանձնակազմն ապահովել է մասնակիցների անվտանգությունը։