Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 39 խորհրդատվություն, 29 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

39 խորհրդատվություն, 29 ուղեգրում, 2 երթ․ ԱԻՆ բժիշկներն ամփոփում են շաբաթը

98
Տարածել

2022 թվականի հուլիսի 1-7-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության աշխատակիցները 911 հեռախոսահամարով բժշկական խորհրդատվություն են տվել 39 քաղաքացու:
Շաբաթվա ընթացքում բուժկանխարգելման բաժին է դիմել 47 մարդ` 25 ծառայող, 16 ընտանիքի անդամ, 6 կենսաթոշակառու։ 29-ը ուղեգրվել են ստացիոնար բուժման։
Վարչության շտապ օգնության մեքենան կատարել է 2 երթ: