Գլխավոր Ուսուցողական նյութեր Նոր ձեռնարկ. «Կոլեկտիվ պաշտպանական կառույցներ, դրանց շահագործումն ու սպասարկումը»

Նոր ձեռնարկ. «Կոլեկտիվ պաշտպանական կառույցներ, դրանց շահագործումն ու սպասարկումը»

2221
Տարածել

Հունիսի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» գիտական խորհրդի թույլատրեց «Կոլեկտիվ պաշտպանական կառույցներ, դրանց շահագործումն ու սպասարկումը» ուսումնական նոր ձեռնարկի տպագրությունը: Հեղինակներն են ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանն ու դասախոս Արայիկ Գասպարյանը:

Գիրքը հիմնված է գործող օրենսդրության, այդ թվում՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ուղեցույցների պահանջների վրա: Հաշվի են առնվել մեր երկրի մի շարք շրջաններում պաշտպանական կառույցների նախագծման, կառուցման եւ շահագործման առկա դրական փորձը, տնտեսության կարիքների համար խաղաղ պայմաններում պաշտպանական կառույցների օգտագործման անհրաժեշտությունը:

Առավել մանրամասն՝ այստեղ