Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 577 կանչի են արձագանքել

Փրկարարները 577 կանչի են արձագանքել

2037
Տարածել

Հունիսի 13-19-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 577 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 66 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 17 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ գրան փրկարարները 186 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Արաբկիր, Նոր նորք, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում, Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Լոռիում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 122 ահազանգ է ստացվել: 71 դեպքում օձը հայտնաբերվել է: Փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 19 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 36 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը», «Որոնողական աշխատանքների իրականացում Սեւանա լճում», «Հրդեհաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը նավթամթերքի պահեստում բռնկված հրդեհի դեպքում», «Տարհանման, պատսպարման եւ առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում», «Տարհան­ված բնակչության ընդունման եւ կենսապահովման կազմակերպումը», «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում», «Հրդեհա­շիջման աշխատանքներ վարչական շենքերում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը մանկա­պարտեզում», «Հրդեհաշիջում հանդերձարանում», «Հրդեհապայթունավտանգ օբյեկտում ծագած հրդեհի դեպքում հրդեհաշիջման, տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», «Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպումը կարի արտադրամասում», «Հրդեհաշիջում բեզալցակայանի լիցքավորման կետում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկուղային հարկում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ: