ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը 2022 թվականի մայիսի 30-ից հունիսի 6-ը ժամանակահատվածում ստացել է 35 զանգ, որից 27-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:
Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 4 զանգ՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, 2-ականգ` ինքնասպանության փորձի եւ ինքնավնասման սպառնալիքի վերաբերյալ:
Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։
Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։