Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ Տավուշում

Վարժանքներ Տավուշում

2137
Տարածել

Սահմանամերձ համայքների անվտանգության խնդիրները շարունակում են մնալ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում։

Վերջին շաբաթում Տավուշի մարզային փրկարարական վարչության ու Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերը Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, այնուհետեւ տարհանման մարմինների ծավալում։ Կոթի բնակավայրի վարչական շենքում, մանկապարտեզում եւ դպրոցում անցկացվել է տեսական պարապմունք՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Նույն թեմայով վարժանք է կազմակերպվել նաեւ Բարեկամավան բնակավայրում։ Վարժանքից հետո համայնքային վարչական շենքում եւ դպրոցում փրկարարները կարդացել են դասախոսություն «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում անվտանգության վարքականոնի վերաբերյալ։

Պատրասստեց ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԸ