Գլխավոր Միջոցառումներ Շարունակվում են տարեկան պլանով սահմանված վարժանքները

Շարունակվում են տարեկան պլանով սահմանված վարժանքները

2275
Տարածել

Մայիսի 6-ին Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք: Ազդարարման արդյունքում կազմակերպվել է գյուղի 2 դպրոցի աշխատակիցների եւ աշակերտների, մանկապարտեզի, երաժշտական դպրոցի, հիվանդանոցի եւ գյուղապետարանի աշխատակիցների պատսպարում:

Գյուղի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ։ Իսկ ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Գ․ Ղուկասյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Մայիսի 11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության եւ Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատանքային խմբերը Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Շչակի միջոցով կատարվել է բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանման մարմինների ծավալում։

Դրանից բացի՝ բնակավայրի վարչական շենքում, մանկապարտեզում եւ դպրոցում անցկացվել են տեսական պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները