Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

2214
Տարածել

2022 թվականի ապրիլի 21-27-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ. ապրիլի 21-ին Հայաստանում՝ Տաշիր քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

  • Ապրիլի 21-ին Իրանում՝ Թասուջ քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ և Ահար քաղաքից 37 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 23-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 25-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք՝ 3 բալ ուժգնությամբ և Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 35 կմ հյուսիս՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 և ավել մագնիտուդով 1 երկրաշարժ: Ապրիլի 21-ին Նիկարագուայի Լեոն քաղաքից 87 կմ դեպի հարավ տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Ապրիլի 22-ին 5,7 մագնիտուդով Բոսնիա և Հերցեգովինայի Մոստար քաղաքից 42 կմ դեպի հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»