Գլխավոր ՀՀ ՆԳՆ Փրկարարների համազգեստի ձեւը, տալու կարգը եւ օգտագործման ժամկետը փոխելու նախագիծ

Փրկարարների համազգեստի ձեւը, տալու կարգը եւ օգտագործման ժամկետը փոխելու նախագիծ

2016
Տարածել

Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու կառավարության որոշման նախագիծ: Նշված որոշմամբ սահմանված են փրկարարների համազգեստի ձեւը, համազգեստ տալու կարգը եւ օգտագործման ժամկետները:

Նախագծով առաջարկվում է գործածությունից հանել համազգեստի որոշ տեսակներ, կատարել մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ, փոփոխել համազգեստի տրման կարգը եւ օգտագործման ժամկետները: Մասնավորաբար. շտաբային ծառայողների ճտքավոր կոշիկի կրման ժամկետները՝ 2-ից դարձել է 3 տարի, նույն ծառայողների ձմեռային համազգեստի (ձմեռային բաճկոն եւ գլխարկ)  օգտագործման ժամկետը 4-ից դարձել է 5 տարի եւ այլն:

Նախագիծն ընդունվելու դեպքում կտնտեսվի տարեկան 46 968 000 դրամ:

Առավել մանրամասն՝ այստեղ