Գլխավոր Վերլուծություն Ձմեռային փրկարարական հենակետերն ավարտեցին աշխատանքը

Ձմեռային փրկարարական հենակետերն ավարտեցին աշխատանքը

2332
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով՝ մարտի 1-ից հինգ մարզում ծավալված առաջին օգնության բոլոր փրկարարական հենակետերը, բացի Շուռնուխից, հավաքվել են։ Հենակետը սպասարկող Գորիսի հրշեջ-փրկարարները կշարունակեն ամեն օր սնունդ եւ դեղորայք հասցնել շրջափակման մեջ հայտնված Որոտան, Բարձրավան եւ Շուռնուխ գյուղերի բնակիչներին։

Փետրվարի 22-28-ը Սյունիքի մարզի Աղվանիի հենակետն արձագանքել է 4, Վերին Խոտանանինը՝ 8 արգելափակման դեպքի։

Արագածոտնի մարզի Քուչակի հենակետը ստացել է երեք ահազանգ, արգելափակված վարորդներին ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ