Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

2273
Տարածել

2021 թվականի դեկտեմբերի 30-ից 2022 թվականի հունվարի 5-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ. Դեկտեմբերի 30-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք, 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ

· Դեկտեմբերի 30-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։

· Հունվարի 4-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 21 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ:

 Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 4 երկրաշարժ: Հունվարի 3-ին 6,0 եւ 6,2 մագնիտուդներով երկրաշարժեր են տեղի ունեցել համապատասխանաբար Վանուատուի տարածքում եւ Թայվանի Հուալյան քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արեւելք: Հաջորդ օրը 6,1 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Հյուսիսային միջանտլանտյան լեռնաշղթայի եւ Բանդա ծովի տարածքներում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»