Գլխավոր ՀՀ ՆԳՆ Երկու Ուրալ-432007-31 ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

Երկու Ուրալ-432007-31 ՊՆ-ից փոխանցվեց ԱԻՆ-ին

3022
Տարածել

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ, պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Ուրալ-432007-31 երկու ավտոմեքենա փոխանցվեց արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Մեքենաները կտրամադրվեն ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը: Տեխնիկական այս համալրումը կօժանդակի աշխատանքներն առավել արագ եւ արդյունավետ կազմակերպելուն, բարձր լեռնային եւ բարդ կլիմայական պայմաններում առաջ եկող խնդիրները հաղթահարելուն: