Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

18 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3272
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 6-ը ժամանակահատվածում ստացել է 18 զանգ, որից 6-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. 7 զանգ հոգեկան խանգարումներով քաղաքացիների, մեկական՝ ճանապարհատրանսպորտային պատահարի, ինքնասպանության փորձի, սեռական խնդիրների, ալկոհոլային կախվածություն ունեցող քաղաքացու, ռազմական դրության վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։