Գլխավոր Միջոցառումներ Այց Ամբերդի օդերեւութաբանական կայան

Այց Ամբերդի օդերեւութաբանական կայան

299
Տարածել

Սեպտեմբերի 16-ը Օզոնի շերտի պահպանության միջազգային օրն է: Այդ առիթով արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները՝ ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնի պետ, էկոլոգիայի եւ բնապահպանության դասախոս Սաթենիկ Բակունցի եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Սիլվա Այվազյանի ուղեկցությամբ այցելեցին Ամբերդի օդերեւութաբանական կայան: Ուսանողները ծանոթացան օզոնային վահանի առկա սպառնալիքներին, լսեցին զեկույց օզոնի շերտի պահպանության անհրաժեշտության, ուլտրամանուշակագույն ճառագայթների՝ մոլորակի կենդանի օրգանիզմերի վրա ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական դերի մասին: Եղան նաեւ օդերեւութաբանական փորձահրապարակում:

Առավել մանրամասն՝ այստեղ