Գլխավոր Միջոցառումներ Երկրաշարժի թեմայով դասախոսություններ՝ մարզային դպրոցներում

Երկրաշարժի թեմայով դասախոսություններ՝ մարզային դպրոցներում

258
Տարածել

Օրերս Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում մարզային փրկարարական վարչությունն անցկացրել է ուսումնավարժություն «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Գործարկվել է համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում: Համայնքի բնակչությունը, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմն ու աշակերտները, բուժամբուլատորիայի անձնակազմը պատսպարվել են մասնավոր տների նկուղներում։ Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է նաեւ բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ:

Արմավիրի ՄՓՎ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանն ուսուցանվողներին ներկայացրել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանի գլխավորությամբ, Ծաղկահովիտի Ավետիք Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Փրկարարական եւ որոնողափրկարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ավերիչ երկրաշարժի ժամանակ» թեմայով:

Վարչության եւ ստորաբաժանումների ծառայողները «Վարվեցողության կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ են կարդացել Լուսագյուղի միջնակարգ, Սարալանջի, Թթուջրի, Չքնաղի հիմնական դպրոցներում։ Դաշտադեմ եւ Ակունք համայնքներում անցկացվել են «Ազդարարում, պատսպարում» թեմայով վարժանքներ, գործարկվել է էլեկտական շչակ։

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները