Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Վասն ուսուցման արդյունավետության բարձրացման

Նախագիծ. Վասն ուսուցման արդյունավետության բարձրացման

2750
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու նախագիծ:

Ըստ նշված որոշման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստումը եւ տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցումը անցկացվում է համալիր, հրամանատարաշտաբային, շտաբային, հատուկ տակտիկական, ցուցադրական հատուկ տակտիկական, օբյեկտային ուսումնավարժությունների դասախոսությունների, սեմինարների եւ այլ միջոցներով: Առաջարկվում է ուոուցման ծրագրերում ավելացնել «գործնական պարապմունք» ձեւը: Ըստ նախագծի հեղինակների, նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման եւ ուսուցման արդյունավետության բարձրացմանը։

Առավել մանրամասն՝ այստեղ