Գլխավոր Միջոցառումներ Երկաթուղու աշխատակիցները կստանան փրկարարի որակավորում

Երկաթուղու աշխատակիցները կստանան փրկարարի որակավորում

3449
Տարածել

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հրամանով՝ օգոստոսի 2-20-ը «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության 25 աշխատակից ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցել է փրկարարների պատրաստության դասընթաց՝ տարերային աղետների ժամանակ վերականգնողական աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու եւ ուղեւորներին օգնություն ցուցաբերելու նպատակով:

120-ժամանոց դասընթացի տեսական մասի թեմաներն էին՝ «Հրդեհային պատրաստություն եւ հրդեհաշիջման աշխատանքներ», «Առաջին օգնություն», «Փրկարարական գործ» եւ «Բարձրության վրա փրկարարական աշխատանքներ»:

Առավել մանրամասն՝ այստեղ