Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 4 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

4 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

3146
Տարածել

Օգոստոսի 9-16-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը ստացել է 13 զանգ, որոնցից 4-ը՝ հոգեբանական ուղղորդման եւ աջակցության վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով․ երկուսը՝ ինքնասպանության փորձի, երկուսը՝ հրդեհի, մեկը՝ բռնության, հինգը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։