Գլխավոր Հրշեջ-փրկարարներ 26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

26 հեռախոսային խորհրդատվություն. ԱԻՆ հոգեբաններն ամփոփում են շաբաթը

2758
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինը հուլիսի 12-19-ը ժամանակահատվածում ստացել է 26 զանգ, որից 10-ը՝ հոգեբանական աջակցության եւ ուղղորդման վերաբերյալ:

Մնացած զանգերը եղել են հետեւյալ հարցերով. տասնմեկը՝ հոգեկան խանգարումներով քաղաքացիներից, չորսը՝ ինքնասպանության փորձի, մեկը՝ երեխաներին վերաբերող խնդիրների վերաբերյալ:

Բոլոր դեպքերում ցուցաբերվել է համապատասխան աջակցություն։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։