Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2246
Տարածել

Մայիսի 20-26-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

  • Մայիսի 21-ին Ադրբեջանի Աղստաֆա քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 24-ին Թուրքիայի Կարս քաղաքից 41 կմ հարավ՝ 3-4 բալ ուժգնությամբ, Վրաստանի Գուադուրի քաղաքից 23 կմ հյուսիս-արեւելք՝ 6-7 բալ ուժգնությամբ, որը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում՝ Լոռու եւ Տավուշի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 25-ին Թուրքիայի Վան քաղաքից 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մայիսի 21-ին 6.1 եւ 7.4 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել Չինաստանում` համապատասխանաբար Յուննան նահանգի Դալի քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Ցինհայ նահանգի Սինին քաղաքից 382 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Առաջին երկրաշարժի հետեւանքով կան 3 զոհ, 27 վիրավոր, երկրորդի հետեւանքով՝ առնվազն 18 վիրավոր: Նույն օրը 6.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ֆիջիի տարածքում:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»